09:57  ,  29 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Օրվա բոլոր մեդալակիրները լողի մրցաշարում (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ավարտվեց հերթական օրվա մեդալային ծրագիրը լողի մրցաշարում։ Տեղի ունեցավ հինգ եզրափակիչ։ Երկուական տիտղոս նվաճեցին ԱՄՆ-ի եւ Չինաստանի ներկայացուցիչները։ Մեկ ոսկե մեդալ էլ բաժին հասավ Ավստրալիային։

Տոկիո-2020, լող

800 մետր, ազատ ոճ, տղամարդիկ

  1. Ռոբերտ Ֆինկե (ԱՄՆ)՝ 7.41,87
  2. Գրեգորիո Պալտրիների (Իտալիա)՝ 7.42,11
  3. Միխայիլ Ռոմանչուկ (Ուկրաինա)՝ 7.42,33

200 մետր, բրաս, տղամարդիկ

  1. Զակ Ստաբլետի-Կուկ (Ավստրալիա)՝ 2.06,38 (օլիմպիական ռեկորդ)
  2. Արնո Կամինգա (Նիդերլանդներ)՝ 2.07,01
  3. Մատի Մատսոն (Ֆինլանդիա)՝ 2.07,13

200 մետր, բատերֆլայ, կանայք

  1. Չժան Յույֆեյ (Չինաստան)՝ 2.03,86 (օլիմպիական ռեկորդ)
  2. Ռեգան Սմիթ (ԱՄՆ)՝ 2.05,30
  3. Հեյլի Ֆլիքինջեր (ԱՄՆ)՝ 2.05,65

100 մետր, ազատ ոճ, տղամարդիկ

  1. Քալեբ Դրեսել (ԱՄՆ)՝ 47,02 (օլիմպիական ռեկորդ)
  2. Կայլ Չելմերս (Ավստրալիա)՝ 47,08
  3. Կլիմենտ Կոլեսնիկով (Ռուսաստան)՝ 47,44

4x200 մետր, ազատ ոճ, կանայք

  1. Չինաստան՝ 7.40,33 (աշխարհի ռեկորդ)
  2. ԱՄՆ՝ 7.40,73
  3. Ավստրալիա՝ 7.41,29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով