09:26  ,  29 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Չինաստանը 14 ոսկե մեդալով բարձրացավ առաջին տեղ ընդհանուր հաշվարկում (ֆոտո)

Լողի կանանց Չինաստանի թիմը նվաճեց 4х200 մետր ազատ ոճով փոխանցումալողի օլիմպիական չեմպիոնի տիտղոսը։ Տոկիոյի Խաղերում չինացիները սահմանեցին նաեւ աշխարհի ռեկորդը 7 րոպե 40,33 վայրկյան։

Նախորդ ռեկորդը 2019թ․ աշխարհի առաջնությունում սահմանել էին ավստրալացիները՝ 7 րոպե 41,50 վայրկյան։ Տոկիոյում Ավստրալիայի թիմը գրավեց երրորդ տեղը՝ առաջ թողնելով նաեւ ԱՄՆ-ի քառյակին։

Չինաստանը 14 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե մեդալով բարձրացավ ընդհանուր մեդալային հաշվարկի առաջին տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ