00:28  ,  29 հուլիսի, 2021

ՉԼ․ «Կայրաթը» Հովհաննիսյանի հետ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» եւ ԵԼ-ում կխաղա «Ալաշկերտի» դեմ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Ալմաթիի «Կայրաթը» Բելգրադում հյուրընկալվեց սերբական «Ցրվենա Զվեզդային» եւ պարտություն կրեց 0։5 հաշվով՝ ավարտելով պայքարն այս մրցաշարում։

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը, 82-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Առաջին խաղում ղազախական թիմը տանը հաղթել էր 2։1 հաշվով։

«Կայրաթը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում եւ կմրցի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտի» հետ, որը Չեմպիոնների լիգայում չհաղթահարեց Տիրասպոլի «Շերիֆի» արգելքը։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 5-ին եւ 12-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Կայրաթ» (Ղազախստան)՝ 5։0 (առաջին խաղ՝ 1։2)

Ալեքսանդր Կատաի, 9, 42, Լուա Դյոնի, 21, Միրկո Իվանիչ, 49, Ֆիլիպո Ֆալկո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով