23:21  ,  28 հուլիսի, 2021

«Ինտերի» եւ «Արսենալի» հաղթանակները, «Բավարիայի» պարտությունը

Նոր մրցաշրջանին պատրաստող եվրոպական ակումբներն անցկացրել են հերթական ընկերական հանդիպումները։

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» մրցել է իտալական «Կրոտոնեի» հետ եւ հաղթանակ է տարել 6։0 հաշվով։ Ինձագիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել Սատրիանոն, Դիմարկոն, Չալհանօղլուն, Պինամոնտին, Սենսին եւ Բրոզովիչը։

Լոնդոնի «Արսենալը» մրցել է անգլիական «Ուոթֆորդի» հետ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավոր թիմն առավելության է հասել 4։1 հաշվով։ «Արսենալի» կազմում աչքի են ընկել Նկետիան, Լյակազետը, Թիրնին եւ Միգել Ազիզը։

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդունել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտություն է կրել 0։2 հաշվով։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում