21:47  ,  28 հուլիսի, 2021

ՉԼ․ «Ալաշկերտը» պարտվում է «Շերիֆին» առաջին խաղակեսից հետո

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Տիրասպոլում մրցում է մոլդովական «Շերիֆի» հետ։

Առաջին խաղակեսից հետո երեւանյան թիմը պարտվում է 1։2 հաշվով։ Առաջինն արդեն 10 րոպեին հաջողության հասավ «Ալաշկերտը»։ Աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը։

«Շերիֆը» 15-րդ եւ 23-րդ րոպեներին գոլ խփեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ։ Պերուացի պաշտպան Գուստավո Դուլանտոն եւ բրազիլացի պաշտպան Լուվանոր Էնրիկեն գրավեցին սերբ Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը։

Ընդմիջում է։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է մոլդովական թիմը։

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում