19:34  ,  28 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Տիրասպոլում հյուրընկալվել է մոլդովական «Շերիֆին»։ Հայտնի է երեւանյան թիմի մեկնարկային կազմը։

«Ալաշկերտ». Օգնյեն Չանչարեւիչ, Դավիթ Դավիդյան, Տիագո Կամետա, Տարոն Ոսկանյան, Դիդյե Կադիո, Արտակ Եդիգարյան, Ռումյան Հովսեփյան, Արտակ Գրիգորյան, Բրանկո Միհայլովիչ, Դավիթ Խուրցիձե, Ալեքսանդր Գլիշիչ։

«Շերիֆ» – «Ալաշկերտ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00–ին։ Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել է մոլդովական թիմը։

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով