18:47  ,  28 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» 88 միլիոն եվրո կառաջարկի Ջեք Գրիլիշի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 88 միլիոն եվրո (75 միլիոն ֆունտ ստերլինգ) առաջարկել «Աստոն Վիլայի» եւ Անգլիայի հավաքականի 25–ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշի համար, հաղորդում է Daily Mail–ը։

«Աստոն Վիլան» իր ավագի տրանսֆերից ակնկալում է 117 միլիոն եվրո (100 միլիոն ֆունտ ստերլինգ), սակայն նախքան այդ ավելի լավ պայմաններով նոր պայմանագիր կառաջարկի Ջեք Գրիլիշին։

Անգլիացի ֆուտբոլիստը «Աստոն Վիլայի» սան է, ակումբում է 2012 թվականից, անցած տարվանից հանդես է գալիս Անգլիայի հավաքականում։

Անգլիայի անցած առաջնությունում Ջեք Գրիլիշը մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում