15:04  ,  28 հուլիսի, 2021

Ֆիջիի հավաքականը՝ ռեգբիի կրկնակի օլիմպիական չեմպիոն (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ռեգբի-7 մարզաձևի չեմպիոնի տիտղոսը նվաճեց տղամարդկանց Ֆիջիի հավաքականը:

Եզրափակիչում գործող օլիմպիական չեմպիոնը 27:12 հաշվով առավելության հասավ Նոր Զելանդիայի հավաքականի նկատմամբ:

Բրոնզե մեդալակիր դարձավ Արգենտինայի հավաքականը, որը երրորդ տեղի համար խաղում 17:12 հաշվով հաղթեց Մեծ Բրիտանիայի թիմին:

Հիշեցնենք, որ ռոգբի-7 մարզաձևն օլիմպիական ծրագրում ընդգրկվել էր նախորդ Օլիմպիական խաղերում: Ռիո-2016-ում ևս օլիմպիական չեմպիոն էր դարձել Ֆիջիի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով