14:01  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Բրազիլիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ, Գերմանիան լքեց պայքարը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարի D խմբից փլել-օֆֆի ուղեգիր նվաճեցին Բրազիլիայի ու Կոտ դ՛Իվուարի հավաքականները, իսկ գերմանացիները լքեցին պայքարը:

Երրորդ տուրում բրազիլացիները 2:1 հաշվով հաղթեցին Սաուդյան Արաբիային, իսկ Գերմանիայի հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Կոտ դ՛Իվուարի թիմի դեմ հանդիպումը: Բրազիլիայի հավաքականի հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց անգլիական «Էվերտոնի» 24-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը, որը Տոկիո-2020-ում գոլերի թիվը հասցրեց 4-ի:

Բրազիլիան 7 միավորով խմբում գրավեց առաջին տեղը, Կոտ դ՛Իվուարը 5 միավորով երկրորդն է, Գերմանիան հավաքեց 4 միավոր, իսկ Սաուդյան Արաբիան պայքարը լքեց 3 պարտությամբ:

B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի հավաքականները:

Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ

D խումբ, երրորդ տուր

Սաուդյան Արաբիա – Բրազիլիա՝ 1:2

Ալ Ամրի, 27 – Մատեուս Չունա, 14, Ռիշարլիսոն, 76

Գերմանիա – Կոտ դ՛Իվուար՝ 1:1

Էդուարդ Լովեն, 73 – Բենժամին Հենրիկս, 67 (ինքնագոլ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով