13:30  ,  28 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Ջոկովիչի 3-րդ հաղթանակն ու 1/4 եզրափակիչի զույգերը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դարձավ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թեսնիսի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:

Երրորդ շրջանում սերբ թենիսիստը 1 ժամ 23 րոպեում 6:3, 6:1 հաշվով հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինային: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Ջոկովիչը կվիճարկի ճապոնացի Կեյ Նիսիկորիի հետ:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Պեկին-2008-ում նա նվաճել է բրոնզե մեդալ,  Լոնդոն-2012-ում գրավել է չորրորդ տեղը, իսկ Ռիո-2016-ում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։

Տոկիո-2020, թենիս, տղամարդիկ

Քառորդ եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Կեյ Նիսիկորի (Ճապոնիա)

Կարեն Խաչանով (Ռուսաստան) – Ուգո Ումբեր (Ֆրանսիա)

Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) – Ժերեմի Շարդի (Ֆրանսիա)

Պաբլո Կարենյո-Բուստա (Իսպանիա) – Դանիիլ Մեդվեդև (Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English