09:25  ,  28 հուլիսի, 2021

«Շերիֆ» - «Ալաշկերտ». Բուքմեյքերների կարծիքը

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» կհյուրընկալվի մոլդովական «Շերիֆին», որին Երևանում պարտվել է նվազագույն հաշվով:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Մոլդովայի չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատվում է 1.44 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 7.50 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.00:

Տիրասպոլում հուլիսի 28-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 21:00-ին:

«Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» որակավորման երրորդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Այս զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում