00:15  ,  28 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց, «Սեւիլիան» ու ՊՍԺ-ն խաղացին ոչ ոքի

Նոր մրցաշրջանին պատրաստվող Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում տանը մրցեց անգլիական «Պրեսթոնի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

Իսպանական «Սեւիլիան» ու փարիզյան ՊՍԺ-ն ընկերական հանդիպում անցկացրին Պորտուգալիայի Ֆարու քաղաքում։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը երկուական գոլ փոխանակեցին։

Ընկերական հանդիպումներ

«Մանչեսթեր Սիթի» - «Պրեսթոն Նորթ Էնդ»՝ 2։0

Ռիյադ Մահրեզ, 64, Սամուել Էդոզիե, 65

«Սեւիլիա» - ՊՍԺ՝ 2։2

Իվան Ռակիտիչ, 40, 11մ, Օսկար Ռոդրիգես, 62 - Մաուրո Իկարդի, 48, Քենի Նաժերը, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում