23:51  ,  27 հուլիսի, 2021

Էրլինգ Հոլանդ. 175 միլիոն եվրոն մեկ խաղացողի համար մեծ գումար է

Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը մեկնաբանել է լուրերը, թե Լոնդոնի «Չելսին» պատրաստ է իր տրանսֆերի համար վճարել 175 միլիոն եվրո։

«Ես իմ գործակալի հետ զրուցել եմ երեկ։ Դրանից առաջ մեկ ամիս չէինք խոսել։ «Չելսիի» հետաքրքրության մասին ոչինչ չգիտեմ։ Հույս ունեմ, որ ընդամենը խոսակցություններ են, քանի որ 175 միլիոն եվրոն մեկ խաղացողի համար մեծ գումար է»,– Հոլանդի խոսքը մեջբերում է Bild–ը։

Բրիտանական մամուլը գրել էր, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը Հոլանդի տրանսֆերի համար հատկացրել է 175 միլիոն եվրո, սակայն «Բորուսիան» մերժել է։

Transfermarkt–ը 21–ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։

Հոլանդը 2020թ. հունվարին ավստրիական «ՌԲ Զալցբուրգից» է տեղափոխվել «Բորուսիա», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիսի 30–ը։

Անցած մրցաշրջանում Հոլանդը գերմանական ակումբի հետ մասնակցել է 40 հանդիպման, խփել 40 գոլ, կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում