21:42  ,  27 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը մտադիր է վաճառել 8 ֆուտբոլիստի, հաղորդում է ESPN–ը։

Նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե–Գունար Սուլշերը պատրաստ է բաժանվել պաշտպաններ Բրենդոն Ուիլյամսից, Ֆիլ Ջոնսից, Դիոգու Դալոտից, Ալեքս Տելեսից, կիսապաշտպաններ Ջեսի Լինգարդից, Անդրեաս Պերեյրայից, հարձակվողներ Դենիել Ջեյմսից եւ Անտոնի Մարտիալից։

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամռանը նոր խաղացողների ձեռքբերմանը տրամադրել 115 միլիոն եվրո։

Մանչեսթերյան ակումբն արդեն Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք է բերել Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյին։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Ռաֆայել Վարանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English