21:10  ,  27 հուլիսի, 2021

Ալեգրի. Ռոնալդուին ասել եմ, որ մեզ սպասվում է շատ կարեւոր մրցաշրջան

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարեւորել է 36–ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դերը թիմում։

«Ռոնալդուն առանձնահատուկ եւ խելացի ֆուտբոլիստ է։ Ես զրուցել եմ նրա հետ։ Ասել եմ, որ մեզ սպասվում է շատ կարեւոր մրցաշրջան։ Նրա վրա ավելի մեծ պատասխանատվություն կլինի, քան երեք տարի առաջ, երբ ավելի փորձառու թիմ ունեինք։ Խաղադաշտից դուրս էլ նրանից ակնկալում եմ որոշ պարտականություններ՝ մարդկային որակների դրսեւորում»,– Ալեգրիի խոսքը մեջվերում է Goal.com–ը։

Ոչ պաշտոնական տվյալներով, «Յուվենտուսը» չի երկարաձգի Ռոնալդուի պայմանագիրը, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս