18:02  ,  27 հուլիսի, 2021

Ռուսաստանն առաջին անգամ նվաճեց մարմնամարզության կանանց բազմամարտի օլիմպիական տիտղոսը

Ռուսաստանի հավաքականն առաջին անգամ նվաճեց սպորտային մարմնամարզության կանանց թիմային բազմամարտի օլիմպիական չեմպիոնի կոչումը։ Տոկիոյում ոսկե մեդալակիրներ դարձան Լիլյա Ախաիմովան, Վիկտորյա Լիստունովան, Անգելինա Մելնիկովան եւ Վլադիսլավա Ուրազովան։

Երկրորդ տեղը գրավեց ԱՄՆ–ի քառյակը՝ Սիմոնա Բայլս, Ջորդան Չայլզ, Սունիսա Լի, Գրեյս Մաքալում։

Բրոնզե մեդալները նվաճեց Մեծ Բրիտանիայի թիմը։

Նախորդ անգամ ռուսներն այս մրցաձեւում օլիմպիական ոսկե մեդալ նվաճել էին 1992թ. Բարսելոնայի Խաղերում ԱՊՀ միասնական պատվիրակության կազմում։

Հիշեցնենք, որ տղամարդկանց Ռուսաստանի հավաքականը նույնպես Տոկիոյում նվաճեց բազմամարտի տիտղոսը՝ առաջինը 1996թ. Ատլանտայի Խաղերից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում