20:05  ,  27 հուլիսի, 2021

Սերխիո Ռամոսի նորամուտը ՊՍԺ-ում հետաձգվում է

Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը վնասվածքի պատճառով բաց կթողնի իր նախկին ակումբ իսպանական «Սևիլիայի» դեմ ընկերական հանդիպումը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա իսպանացի պաշտպանը մկանային վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Սպասվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը ՊՍԺ-ի ընդհանուր խմբում մարզումները կվերսկսի մեկ շաբաթից:

ՊՍԺ-ն ու «Սևիլիան» հուլիսի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնեն Պորտուգալիայում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ 16 տարի «Ռեալում» անցկացրած Սերխիո Ռամոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ ավարտվել էր հունիսի 30-ին, և նա ազատ գործակալի կարգավիճակում է միացել ՊՍԺ-ին, որի կազմում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով: Իսպանացին ֆրանսիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English