10:53  ,  27 հուլիսի, 2021

A Սերիայում երկար տարիներ խաղացած ակումբը սնանկ է ճանաչվել

Վերոնայի «Կյևոն» սնանկ է ճանաչվել ու հեռացվել ֆուտբոլի Իտալիայի B Սերիայի մասնակիցների ցուցակից: B Սերիայում «Կյևոյի» տեղը կզբաղեցնի «Կոզենցան», իսկ Վերոնան ներկայացնող թիմը կարող է հայտնվել D Սերիայում, հաղորդում է Football Italia-ն:

Նախորդ մրցաշրջանում «Կյևոն» 8-րդ տեղն էր գրավել В Սերիայում: Ակումբն իր պատմության լավագույն արդյունքը գրանցել է 2001/02թթ. մրցաշրջանում, երբ 5-րդ տեղն էր գրավել Իտալիայի առաջնությունում: Դրանից հետո վերոնացիները խաղացել էին Չեմպիոնների լիգայի ու ՈւԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում