22:20  ,  26 հուլիսի, 2021

Միլանի «Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» ներկայացրել է նոր համազգեստը, որով նոր մրցաշրջանում կանցկացնի արտագնա հանդիպումները։

Միլանյան ակումբի տեխնիկական հովանավորը ամերիկյան Nike ընկերությունն է։

«Ինտերն» անցած մրցաշրջանում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 11 տարվա դադարից հետո։ Տրանսֆերային քաղաքականության հարցում ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Կոնտեն հեռացավ պաշտոնից։ Նրան փոխարինեց «Լացիոյից» հեռացած իտալացի Սիմոնե Ինձագին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում