21:21  ,  26 հուլիսի, 2021

«Բարսելոնան» ու Նեյմարը հաշտության են հասել

«Բարսելոնան» եւ բրազիլացի հարձակվող Նեյմարը հաշտության են հասել ֆինանսական տարաձայնությունների շուրջ առանց դատարանի, հաղորդում է AS–ը։

2013–2017 թվականներին կատալոնական ակումբում հանդես եկած Նեյմարը 2016–ին պայմանագիրը երկարաձգելու համար պահանջում էր 43,6 միլիոն եվրո։ «Բարսելոնան» վստահ էր, որ Նեյմարը պետք է ակումբին վերադարձնի 9 միլիոն եվրոն, որը նա ստացել էր միայն պայմանագիրը կնքելու համար։

Դատարանը վճռել էր, որ Նեյմարը «Բարսելոնային» պետք է վճարի 6,7 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստն ուներ այդ որոշումը բողոքարկելու իրավունք։ Ֆուտբոլիստն ու ակումբը դատարանից դուրս հաշտության են հասել;

Հիշեցնենք, որ 2017թ. օգոստոսին Նեյմարը 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում