20:06  ,  26 հուլիսի, 2021

Աշխարհի գավաթ. Հայկ Մ. Մարտիրոսյանը պայքարը կշարունակի թայ–բրեյքում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) պարտություն կրեց 1/8 եզրափակիչի երկրորդ դասական պարտիայում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեին (2613, Իրան)։

Հուլիսի 25-ին տեղի ունեցած առաջին դասական պարտիայում Հայկ Մ. Մարտիրոսյանը սեւերով հասել էր հաղթանակի։ Պայքարը կշարունակվի թայ–բրեյքում հուլիսի 27–ին։

Հաջողության դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։ Նրանց երկու դասական պարտիաներն էլ ավարտվել է ոչ ոքի եւ պայքարը կշարունակվի թայ–բրեյքում։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում