18:14  ,  26 հուլիսի, 2021

Ֆերդինանդ Կարապետյան. Նշանակում է իմ օրը չէր, խոսք չկա

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտությունից հետո գրառում է արել Ինստագրամում։

«Այնքան երկար էի գալիս սրան, ինչերի միջով, որ չեմ անցել, որպեսզի հասնեմ այս օրվան։ Նշանակում է իմ օրը չէր, խոսք չկա»,– Ինստագրամի «սթորիսում» գրել է Ֆերդինանդ Կարապետյանը։

2018թ. Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ պարտվեց ղազախ Ժանսայ Սմագուլովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում