17:45  ,  26 հուլիսի, 2021

«Սեւիլիան» ու «Տոտենհեմը» փոխանակեցին ֆուտբոլիստների

Իսպանական «Սեւիլիան» ու անգլիական «Տոտենհեմը» ավարտել են ֆուտբոլիստների փոխանակման գործարքը։ Լոնդոնյան թիմին միացել է 20–ամյա իսպանացի կիսապաշտպան Բրայան Խիլը, որը կնքել է հինգ տարվա պայմանագիր։ «Տոտենհեմից» «Սեւիլիա» է տեղափոխվել 29–ամյա արգենտինացի կիսապաշտպան Էրիկ Լամելան, հաղորդում են ակումբների կայքերը։

Բրայան Խիլի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Էյբարում» եւ բոլոր մրցաշարերում անցկացրած 30 խաղում խփել է 4 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Էրիկ Լամելան «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2013–ին իտալական «Ռոմայից»։ Անգլիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 23 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում