14:19  ,  26 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Նովակ Ջոկովիչը շարժվում է առաջ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի թեսնիսի տղամարդկանց մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:4, 6:3 հաշվով հաղթել է գերմանացի Յան-Լենարդ Շտրաուֆին: Մրցախաղը տևել է 1 ժամ 16 րոպե:

Երրորդ շրջանում սերբ թենիսիստի մրցակիցը կլինի իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինան:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը չորրորդ անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին: Պեկին-2008-ում նա նվաճել է բրոնզե մեդալ,  Լոնդոն-2012-ում գրավել է չորրորդ տեղը, իսկ Ռիո-2016-ում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English