08:53  ,  26 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Օրվա առաջին մեդալակիրներն ու ամենաբարդ մարզաձևերից մեկի հաղթողը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 26-ին վիճարկվում են մեդալների 21 հավաքածուներ, որոնցից մի քանիսն արդեն բաժին են հասել ուժեղագույններին:

Ամենաբարդ մարզաձևերից մեկի՝ տրիատլոնի չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի Կրիստիան Բլումենֆելը: Նա գրանցեց 1:45.04 արդյունք:

Օլիմպիական փոխչեմպիոն դարձավ բրիտանացի Ալեքս Յին (1:45.15), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Նոր Զելանդիան ներկայացնող Հեյդեն Ուայլդին (1:45.24):

Լողի մրցաշարում տղամարդկանց 100 մետր բրասի չեմպիոնի կոչումը նվաճեց բրիտանացի Ադամ Պիտին (57,37): Հոլանդացի Արնո Կամինգան (58,00) դարձավ օլիմպիական փոխչեմպիոն, իսկ իտալացի Նիկոլո Մարտինենգին (58,33) գրավեց երրորդ տեղը:

Լողի կանանց 100 մետր բատերֆլայում օլիմպիական չեմպիոն դարձավ կանադացի Մարգարետ Մակնիլը, որը գրանցեց 55.59 վայրկյան արդյունքը: Չինացի Յուֆեյ Չժանը երկրորդն էր (55.64), իսկ ավստրալացի Էմա Մաքենոնն արժանացավ բրոնզե մեդալի (55.72):

Լողի կանանց 400 մետր ազատ ոճում հաղթեց ավստրալացի Արիանե Տիտմուսը: Ամերիկուհի Քեթի Լեդեկին երկրորդն էր, իսկ չինացի Լի Բինջինը եզրափակեց եռյակը:

Տղամարդկանց 4х100 մետր ազատ ոճի փոխանցումալողում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականը: Արժաթե մեդալակիր դարձան իտալացիները, իսկ եռյակը եզրափակեց Ավստրալիան:

Սքեյթբորդինգի կանանց պայքարում ոսկե մեդալակիր դարձավ ճապոնացի Նիշիյա Մոմիջին (14.74): Արծաթե մեդալը բաժին հասավ բրազիլուհի Ռայսա Լեալին (14.64), բրոնզե մեդալը՝ ճապոնուհի Ֆունա Նակայամային (14.49):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով