00:55  ,  26 հուլիսի, 2021

«Ժիլինան» մեկնարկեց հաղթանակով, Բիչախչյանը կատարեց գոլային փոխանցում

«Ժիլինան» հաղթանակով մեկնարկեց Սլովակիայի առաջնությունում։ Առաջին տուրում տեղի ունեցած տնային խաղում «Ժիլինան» մրցեց «Սերեդայի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա սլովակ կիսապաշտպան Պատրիկ Միսլովիչը, որին արդեն 5-րդ րոպեին առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Սլովակիայի առաջնություն, առաջին տուր

«Ժիլինա» - «Սերեդ»՝ 3։0

Պատրիկ Միսլովիչ, 5, 43, Տիմոտեյ Յամբոր, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում