00:28  ,  26 հուլիսի, 2021

Միլանի «Ինտերը» հաղթեց 8։0 հաշվով

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» մարզումային ստուգողական հանդիպում է անցկացրել իտալական երրորդ լիգան ներկայացնող «Պերգոլետեզեի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության է հասել 8։0 հաշվով։

Դուբլի հեղինակ են դարձել Մատեո Դարմիանը, Անդրեա Պինամոնտին եւ Մարտին Սատրիանոն։ Աչքի են ընկել նաեւ Ռոբերտո Գալյարդինին եւ Ֆրանչեսկո Նունցիատինին։

Հիշեցնենք, որ «Ինտերն» անցած մրցաշրջանում իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 11 տարվա դադարից հետո։ Տրանսֆերային քաղաքականության հարցում ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով Կոնտեն հեռացավ պաշտոնից։ Նրան փոխարինեց «Լացիոյից» հեռացած Սիմոնե Ինձագին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում