22:50  ,  25 հուլիսի, 2021

«Ռեալը» Գլազգոյում պարտվեց «Ռեյնջերսին»

Մադրիդի «Ռեալն» ու շոտլանդական «Ռեյնջերսն» ընկերական հանդիպում անցկացրին Գլազգոյում։ 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ անգլիացի Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում արդեն 8-րդ րոպեին աչքի ընկավ 20-ամյա բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Գոլային փոխանցումը կատարեց 22-ամյա նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը։

«Գլազգո Ռեյնջերսը» երկրորդ խաղակեսում կարողացավ երկու գոլ խփել եւ հասնել հաղթանակի։ 55-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց զամբիացի հարձակվող Ֆեշն Սակալան, իսկ 77-րդ րոպեին հաղթական գոլը խփեց շվեյցարացի կիսապաշտպան Սեդրիկ Իտենը։ Դրանից մեկ րոպե առաջ երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր «Ռեալի» 31-ամյա իսպանացի պաշտպան Նաչոն։

Ընկերական հանդիպում

«Գլազգո Ռեյնջերս» - «Ռեալ Մադրիդ»՝ 2։1

Ֆեշն Սակալա, 55, Սեդրիկ Իտեն, 77 - Ռոդրիգո, 8

Հեռացում՝ Նաչո («Ռեալ»), 75, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում