20:37  ,  25 հուլիսի, 2021

«Կրասնոդարը» Էդուարդ Սպերցյանի հետ հաղթանակով սկսեց մրցաշրջանը

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը հաղթանակով սկսեց «Կրասնոդարը», որը առաջին տուրում հյուրընկալվեց Եկատերինբուրգի «Ուրալին»։ Հյուրերն առավելության հասան 3։0 հաշվով։

«Կրասնոդարի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրեց Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 54-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։ «Կրասնոդարը» գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր

«Ուրալ» - «Կրասնոդար»՝ 0։3

Տոնի դե Վիլիենա, 62, 85, Ջոն Կորդոբա, 90+5, 11մ

Չիրացրած 11մ՝ Էրիկ Բիկֆալվի («Ուրալ»), 45+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում