13:33  ,  3 հոկտեմբերի, 2012

Սուսերամարտի միջազգային մրցաշար՝ Երեւանում

Հոկտեմբերի 6-7-ը Երեւանի Սլավոնական համալսարանի մարզադահլիճում կանցկացվի սուսերամարտի միջազգային մրցաշար՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին:

Մրցաշարին կմասնակցեն Իրանի, Վրաստանի, Քուվեյթի եւ Հայաստանի պատանի մարզիկները: Մրցումների ծրագրում ընդգրկված են խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերը: Երեւանում սուսերամարտի միջազգային մրցաշար նախորդ անգամ անցկացվել է 2000 թվականին:

Հայաստանի սուսերամարտիկների համար մրցաշարը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկած մարզիկ-մարզուհիներով կընդգրկվեն հավաքականներում, որոնք կնախապատրաստվեն փետրվարին Բուդապեշտում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում