16:01  ,  25 հուլիսի, 2021

Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանը սկսում է պայքարը 1/8 եզրափակիչում (LIVE)

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Հայկ Մ. Մարտիրոսյանը (2648) սկսում է պայքարը 1/8 եզրափակիչում։ Նրա մրցակիցն է Մամին Տաբատաբաեին (2613, Իրան), որը պաքարից դուրս էր թողել Պենտալա Հարիկրիշնային (2730, Հնդկաստան)։ Հուլիսի 25-ին առաջին դասական պարտիան է (LIVE

Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում