15:28  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Քույր եւ եղբար Աբեները 2 ոսկե մեդալ բերեցին Ճապոնիային ձյուդոյում (ֆոտո)

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ մեդալային օրը ձյուդոյի մրցաշարում Ճապոնիայի հավաքականին երկու ոսկե մեդալ բերեցին քույր եւ եղբայր Աբեները։

Կանանց 52 կգ քաշային կարգում Ուտա Աբեն եզրափակիչում պարտության մատնեց ֆրանսիացի Ամանդին Բուշարին։ Բրոնզե մեդալները բաժին հասան բրիտանացի Չելսի Ժիլին եւ իտալացի Օդետե Ջուֆրիդին։

Տղամարդկանց 66 կգ քաշային կարգի եզրափակիչում Հիֆումի Աբեն առավելության հասավ վրացի Վաժա Մարգվելաշվիլիի նկատմամբ։ Բրոնզե մեդալակիրներ դարձան բրազիլացի Դանիել Կարգնինը եւ հարավկորեացի Բաուլ Անը։

5 ոսկե եւ 1 արծաթե մեդալով Ճապոնիան երկրորդն է ընդհանուր մեդալային հաշվարկում։ Առաջատարը Չինաստանն է՝ 5 ոսկե, 1 արծաթե, 3 բրոնզե մեդալ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում