08:09  ,  25 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ, ավստրալացի թենիսիստուհի Էշլի Բարթին սենսացիոն պարտություն կրեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։

Առաջին շրջանում 25-ամյա մարզուհին մրցեց աշխարհի 48-րդ ռակետ, 24-ամյա իսպանացի Սառա Սորիբես-Տորմոյի հետ, որն առավելության հասավ 6։4, 6։3 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ, 34 րոպե։

Սորիբես-Տորմոյի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Ֆիոնա Ֆերոյի եւ լատվիացի Անաստասիա Սեւաստովայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով