21:20  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. 12-ամյա մարզուհին ավարտեց ելույթը

Սիրիայի ներկայացուցիչ Հենդ Զազան ավարտել է ելույթը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի մրցաշարում: Որակավորման փուլում 12-ամյա մարզուհին 0:4 հաշվով պարտվել է Ավստրիան ներկայացնող 39-ամյա չինուհի Լյու Ցզյային և լքել պայքարը: Վերջին 53 տարում Հենդ Զազան Օլիմպիական խաղերի ամենակրտսեր մասնակիցն է:

«Սա հրաշալի դաս էր: Հաջորդ անգամ ավելի քրտնաջան կաշխատեմ, որպեսզի կարողանամ հաղթահարել առաջին, երկրորդ և երրորդ փուլերը»,- պատանի մարզուհու խոսքը մեջբերում է idnes.cz-ը:

Հենդ Զազան սեղանի թենիսով սկսել է զբաղվել 5 տարեկանից: Նա Սիրիայի չեմպիոնն է բոլոր տարիքային խմբերում:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի առաջին մեդալային օրը խաղարկվել էին մեդալների 11 հավաքածուներ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում