21:05  ,  24 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց ընկերական խաղում՝ 2:4 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում ընկերական հանդիպում է անցկացրել Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ և պարտվել 2:4 հաշվով: Մանչեսթերցիներից մեկական անգամ աչքի են ընկել անգլիացի կիսապաշտպան Ջեսի Լինգարդը և շվեդ հարձակվող Էնտոնի Էլանգան:

Ընկերական հանդիպում (տեսանյութ)

«Քուինզ Պարկ Ռեյնջերս» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:2

Չառլի Օստին, 7, Լինդոն Դայկ, 52, 59, Մոզես Օտուբանջո, 57 – Ջեսի Լինգարդ, 3, Էնտոնի Էլանգա, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում