20:15  ,  24 հուլիսի, 2021

Օրվա հոբելյար Ռոբերտ Արզումանյանը վերհիշել է կարիերայի լավագույն գոլերը

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» գլխավորող Ռոբերտ Արզումանյանը հուլիսի 24-ին նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը:

Ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպանը վերհիշել է ֆուտբոլային կարիերան ու պատմել իր խփած լավագույն գոլերի մասին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Արզումանյանը Հայաստանի հավաքականում հանդես եկել է 2005-2016-ը՝ 74 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում