14:12  ,  24 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կնքեց Սուլշերի հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի հետ գործող պայմանագիրը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նորվեգացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ և ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

48-ամյա Սուլշերը 2018 թվականի դեկտեմբերից է գլխավորում «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է 1996-2007-ը: Նախկինում նա գլխավորել է նաև Ուելսի «Կարդիֆն» ու նորվեգական «Մոլդեն»: Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» նորվեգացու գլխավորությամբ հասել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչ և հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց իսպանական «Վիլյառեալին» , իսկ Անգլիայի առաջնությունում գրավեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English