17:10  ,  24 հուլիսի, 2021

Խաղի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արսեն Զախարյանը՝ «Ռոստովի» նկատմամբ հաղթանակի մասին (ֆոտո)

Մոսկվայի «Դինամոյի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռոստովի» դեմ ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության առաջին տուրի խաղում (2:0) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Ռուսաստանի ազգային հավաքականի նորեկը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

«Ամբողջ խաղն անցավ մեր վերահսկողության ներքո: Արդյո՞ք ունենք ավանդույթ՝ կապված հանդիպման լավագույն խաղացողի մրցանակի հետ. հանդերձարանում կլինեն կատակներ, ես պատրաստվում են դրանց»,- հանդիպումից հետո «Матч Премьер» ալիքի եթերում ասել է հայ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանի խփած գոլն առաջինն էր Ռուսաստանի առաջնության նոր մրցաշրջանում:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն այդ խաղում «Ռոստովի» կազմում փոխարինման էր դուրս եկել 59-րդ րոպեին:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում: Ավելի վաղ հայ ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն դուրս մնաց Եվրո-2020-ի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում