Just gorgeous! Well done Artur Davtyan! https://t.co/rWDN2mFstS
— European Gymnastics (@UEGymnastics) July 24, 2021
Մարմնամարզության եվրոպական միությունն անդրադարձել է Արթուր Դավթյանի փայլուն ելույթին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի մրցաշարի որակավորման փուլում:
«Պարզապես հիասքանչ է: Հիանալի է, Արթուր Դավթյան»,- նշված է European Gymnastics-ի թվիթերյան էջում հրապարակված տեսանյութի մեկնաբանությունում:
Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը 2 ցատկերի հանրագումարում հավաքել էր 14.866 միավոր: Նա ընթացիկ առաջատարն է և նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Եզրափակիչի ուղեգիր են նվաճում 1-8-րդ տեղ գրաված մարմնամարզիկները: Առաջին ցատկի համար Արթուր Դավթյանը վաստակել էր 14.733 միավոր, իսկ երկրորդ ցատկի համար՝ 15.000: Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:
Հուլիսի 24-ին Արթուր Դավթյանը հանդես էր եկել նաև նժույգ թափեր վարժության որակավորման փուլում, որտեղ գրանցել էր 9-րդ արդյունքը և չէր կարողացել նվաճել եզրափակիչի ուղեգիր: Այդ վարժության Եվրոպայի գործող չեմպիոնը հավաքել էր 14.566 միավոր՝ սահմանելով անձնական ռեկորդ:
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում