12:27  ,  24 հուլիսի, 2021

«Նոան» հաղթեց «Ուրարտուին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» ու փոխչեմպիոն «Նոան» ընկերական հանդիպում են անցկացրել հուլիսի 24-ին: «Ուրարտուի» մարզաբազայում անցկացված խաղում 2:0 հաշվով հաղթել է «Նոան», որի կազմում աչքի են ընկել Տիգրան Սարգսյանը (32-րդ րոպեին) և Անդրեյ Տիտովը (60-րդ րոպեին):

Հուլիսի 24-ին ծննդյան տարեդարձն են նշում «Ուրարտուի» մարզիչ Ռոբերտ Արզումանյանը և «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը:

Հուլիսի 24-ին՝ ժամը 19:00-ին, «Ուրարտուն» ընկերական հանդիպում կանցկացնի նաև Չարենցավանի «Վանի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում