09:50  ,  24 հուլիսի, 2021

A Սերիայի ֆուտբոլիստները շարունակում են հրաժարվել պատվաստվելուց

Իտալական «Լացիոյի» ֆուտբոլիստները կպատվաստվեն հուլիսի 24-ին: 5 խաղացողներ հրաժարվել են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հաղորդում է La Repubblica-ն:

«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն ու բժշկական անձնակազմը փորձում են համազել խաղացողներին, որպեսզի նրանք չհրաժարվեն պատվաստվելուց:

Ավելի վաղ իտալական «Ուդինեզեն», «Սպեցիան» ու «Էմպոլին» հայտնել էին, որ իրենց թիմերում ևս կան պատվաստվելուց հրաժարված խաղացողներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում