00:27  ,  24 հուլիսի, 2021

«Փյունիկը» հաղթեց Թբիլիսիի «Լոկոմոտիվին»

Նոր մրցաշրջանին պատրաստվող Երեւանի «Փյունիկը» Թբիլիսիում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Լոկոմոտիվի» հետ։ Հայկական թիմն առավելության է հասել 2։1 հաշվով։

«Փյունիկը» մարզումային հավաք է անցկացնում Վրաստանի մայրաքաղաքում։ Հավաքի ծրագրով նախորդ ստուգողական խաղում «Փյունիկը» 1։1 հաշվով էր ավարտել «Սաբուրթալոյի» հետ դիմակայությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում