23:13  ,  23 հուլիսի, 2021

Վալերի Կարպինը գլխավորեց Ռուսաստանի հավաքականը

Ֆուտբոի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, հաղորդում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը։

Կողմերը պայմանագիրը կկնքեն հուլիսի 26-ին։ Այն նախատեսված կլինի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Կարպինը կհամատեղի աշխատանքը ազգային թիմում եւ «Ռոստովում»։

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր հուլիսի 9-ից։ Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի արգելքը չհաղթահարելուց հետո Ստանիսլավ Չերչեսովը հեռացվել էր պաշտոնից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս