20:47  ,  23 հուլիսի, 2021

Ալեքսանդր Գրիգորյան. Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է, որ ցանկանում է վերսկսել աշխատանքը կանանց ֆուտբոլում։

«Ես ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում։ Շատերի համար այս մասնագիտությունը հեղինակավոր չէ։ Չգիտեմ՝ ինչու է այդպես։

Ես արդեն ունեցել եմ հաջողություններ կանանց ֆուտբոլում։ Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում նույնպես հավանում էի աշխատանքս։

Հիմա կարճատեւ արձակուրդ կունենամ։ Շուտով կլինեմ Ռուսաստանում»,– Ալեքսանդր Գրիգորյանի խոսքը մեջբերում է sport24.ru–ն։

Կանանց ֆուտբոլում Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է ռուսական «Էներգիան», «Լադան», «Նադեժդան», «Զվեզդա–2005»–ը եւ ԲԿՄԱ–ն։ «Զվեզդա–2005»–ի հետ դարձել է Ռուսաստանի եռակի չեմպիոն եւ գավաթակիր։ «Լադայի» հետ նա չորս անգամ նվաճել է Ռուսաստանի գավաթը, մեկ անգամ՝ չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում