19:55  ,  23 հուլիսի, 2021

Ջեյդոն Սանչոն ընտրեց խաղային համարը «Մանչեսթեր Յունայթեդում» (ֆոտո)

Անգլիայի հավաքականի 21–ամյա կիսապաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ջեյդոն Սանչոն ընտրել է խաղային համարը նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի գլխավորած թիմում։ Նա հանդես կգա 25 համարի խաղաշապիկով։ Դորտմունդի «Բորուսիայում» Ջեյդոն Սանչոն հանդես էր գալիս 7 համարի խաղաշապիկով, սակայն մանչեսթերյան ակումբում այդ համարով խաղում է ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։

«Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի հետ կնքել է հինգ տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալով, «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 85 միլիոն եվրո։

Ջեյդոն Սանչոն 2017 թվականից էր հանդես գալիս «Բորուսիայում», որի կազմում անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում