18:58  ,  23 հուլիսի, 2021

Նաոմի Օսական բոցավառեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ջահը (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի գլխավոր ջահը բոցավառեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական։

Տոկիոյի 32–րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված էր հայտարարել Ճապոնիայի կայսր Նարուհիտոն։

Ճապոնիայի մայրաքաղաքում ավարտվեց Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց առանց հանդիսականների։

Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 8–ը։

Բացման արարողությանը 206 պատվիրակությունների կազմում մասնակցեցին մոտ 6 հազար մարզիկներ եւ թիմերի ներկայացուցիչներ։ Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: Հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ կմտնի սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը որակավորման փուլում հանդես կգա հուլիսի 24-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում