17:56  ,  23 հուլիսի, 2021

Բելգիացի մարմնամարզուհին՝ Տոկիոյից. Երբ Ջոկովիչն է խնդրում լուսանկարվել իր հետ, չես կարող հրաժարվել (ֆոտո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, բելգիացի մարմնամարզուհի Նինա Դերվալն Օլիմպիական ավանի մարզադահլիճում լուսանկարվել է աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ։

«Երբ Նովակ Ջոկովիչը խնդրում է լուսանկարվել իր հետ, չես կարող հրաժարվել»,– Ինստագրամում գրել է Դերվալը՝ հրապարակելով լուսանկարը։

Դերվալը աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է։ Ջոկովիչը պայքարը օլիմպիական մրցաշարում կսկսի հուլիսի 24–ին՝ մրցելով Բոլիվիայի ներկայացուցիչ Ուգո Դելիենի հետ։

View this post on Instagram

A post shared by Nina Derwael (@ninaderwael)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով