17:03  ,  23 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» 5 տարվա պայմանագիր կնքեց Ջեյդոն Սանչոյի հետ (ֆոտո)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հինգ տարվա պայմանագիր կնքեց Անգլիայի հավաքականի 21–ամյա կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ոչ պաշտոնական տվյալով, «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է 85 միլիոն եվրո։ Սանչոյի նախորդ ակումբ «Մանչեսթեր Սիթին» 13 միլիոն եվրո կստանա նրա տեղափոխությունից:

Ջեյդոն Սանչոն 2017 թվականից էր հանդես գալիս «Բորուսիայում», որի կազմում անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում մասնակցել է 38 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում