16:14  ,  23 հուլիսի, 2021

Սոնը երկարաձգեց «Տոտենհեմի» հետ պայմանագիրը (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմը» երկարաձգել է կորեացի կիսապաշտպան Հյոն Մին Սոնի հետ գործող պայմանագիրը, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ:

Սոնը 2015-ին Լևերկուզենի «Բայերից» է տեղափոխվել «Տոտենհեմ»: Այս ընթացքում նա Պրեմիեր լիգայում անցկացրել է 197 հանդիպում, դարձել 70 գոլի ու 43 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում