11:51  ,  23 հուլիսի, 2021

«Մանչեսթեր Սիթիում» Հարի Քեյնը կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» ղեկավարությունը համաձայնել է Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին վաճառել «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է The Sun-ը:

27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Անգլիայի չեմպիոնը կվճարի 160 միլիոն ֆունտ ստերլինգ (187 միլիոն եվրո): «Մանչեսթեր Սիթիում» Քեյնը կստանա շաբաթական 400 հազար ֆունտ (467 հազար եվրո) աշխատավարձ ու կդառնա Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հարի Քեյնը «Տոտենհեմի» սան է։ Լոնդոնյան ակումբի կազմում նա անցկացրել է 336 հանդիպում, դարձել 221 գոլի ու 47 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում